USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Սմարթֆոնների համաշխարհային շուկան մեծացել է 23%–ով

18.02.2015, 13:48
Գերմանական GfK վերլուծական ընկերությունը սմարթֆոնների համաշխարհային շուկայի վերաբերյալ հաշվետվություն է հրապարկել։ Փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ 2014 թվականին շուկան մեծացել է 23%–ով, հայտնում է newsru.com–ը` հղում անելով TechCrunch–ին։
Սմարթֆոնների համաշխարհային շուկան մեծացել է 23%–ով
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գերմանական GfK վերլուծական ընկերությունը սմարթֆոնների համաշխարհային շուկայի վերաբերյալ հաշվետվություն է հրապարկել։ Փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ 2014 թվականին շուկան մեծացել է 23%–ով, հայտնում է newsru.com–ը` հղում անելով TechCrunch–ին։

Աշխարհում իրացվել է 1.23 միլիարդ սմարթֆոն, իսկ ընդհանուր հասույթը գերազանցել է 381 միլիարդ դոլարը։ Նշվում է, որ այս ցուցանիշն առաջին անգամ է հատել մեկ միլիարդի շեմը։

Սակայն վերլուծաբանների կանխատեսման համաձայն, աճի տեմպերը հետզհետե կդանդաղեն։ 2015 թվականի շուկայի ակնկալվող աճը կկազմի 15 տոկոս։

Անցած տարվա ընթացքում վաճառքի աճի առումով առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Լատինական Ամերիկայում (+59%)  և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+55%), իսկ ամենահամեստ ցուցանիշը գրանցվել է Չինաստանում (+9%)։ Թեև հենց այս երկիրն է իրացման թվով բացարձակ առաջատարը, քանի որ հենց այստեղ է վաճառվել վաճառված սմարթֆոնների ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը։

Միակ տարածաշրջանը, որտեղ վաճառքի ծավալի անկում է գրանցվել, ԱԽՏ տարածաշրջանի զարգացած երկրներն են։ Տարեվերջի արդյունքներով` այստեղ 5 տոկոսով պակաս սարք է վաճառվել, քան 2013 թվականին։

Հիշեցնենք, որ պլանշետների համաշխարհային շուկան անցած տարի լիովին այլ միտումներ էր ցուցադրել։ IDC ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ վաճառքի ծավալի նվազում էր գրանցել 4-րդ եռամսյակի վերջում, իսկ տարեկան կտրվածքով` շուկան մեծացել է 4.4 տոկոսով։-0-