USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Սմարթֆոնների վիրուսային հավելվածները հեռացվել են Google Play–ից

22.04.2013, 15:33
BadNews վիրուսային հավելվածները, որոնք վնասել էին Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում Android-ի հիման վրա աշխատող սմարթֆոնները, հեռացվել են Google Play ինտերնետային խանութներից։ Այդ մասին գրում է tasstelecom.ru –ն` հղում անելով Lookout mobile security տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագիտական ընկերությանը։
Սմարթֆոնների վիրուսային հավելվածները հեռացվել են Google Play–ից

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. BadNews վիրուսային հավելվածները, որոնք վնասել էին Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում Android-ի հիման վրա աշխատող սմարթֆոնները, հեռացվել են Google Play ինտերնետային խանութներից։ Այդ մասին գրում է tasstelecom.ru –ն` հղում անելով Lookout mobile security տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագիտական ընկերությանը։

Հատկապես Lookout mobile security–ի մասնագետները ճանաչեցին վնասաբեր ծրագրերը, որոնք թաքնված էին Google Play խանութի ռուսական տարբերակի հարթակում 34 լրատվական, խաղային և գովազդային հավելվածների տեսքով։ Վարակված հավելավածները նպաստում էին AlphaSMS, անվանումով վիրուսի ներբեռնմանը սմարթֆոնում, որը կարող էր չարագործների կողմից օգտագործվել օգտատերերի հեռախոսահամարները և նույնականաման տվյալները ստանալու համար։

Ինչպես հաստատում են փորձագետները, վիրուսից ազատվելու համար բավական է ջնջել բոլոր ներբեռնած կասկածելի հավելվածները։ –0–