Ռոստելեկոմը Գյումրու պուրակում մանկական խաղահրապարակ է կառուցել` ապահովելով այն անվճար WiFi կապով
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» Գյումրու պուրակի նորոգված շատրվանների կողքին կառուցել է մարզասարքերով և խաղերով հագեցած հրապարակ, իսկ մեծահասակների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար՝ այգին ապահովել անվճար WiFi կապով, հայտնում է հեռահաղորդակցային ընկերության մամուլի ծառայությունը։
Նախօրեին կայացավ Գյումրու Կայարանամերձ հրապարակի պուրակի պաշտոնական բացումը, որին ներկա էին «Ռոստելեկոմի» ներկայացուցիչներ և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Բացման արարողությունից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ռոստելեկոմի» ներկայացուցիչների հետ այցելեցին ընկերության՝ Գյումրու Տեխնոպարկում (Գայի 1) տեղակայված վաճառքի և սպասարկման սրահ, ուր ծանոթացան Սմարթ հեռուստատեսության նորույթներին և հատուկ մարզային բնակիչների համար գործող փաթեթներին։
Մասնավորապես, ամենամեծ հետաքրքրություն վայելող Տրիո Մարզային փաթեթի շնորհիվ Գյումրու բնակիչները հնարավորություն են ստանում ընդամենը 8500 դրամ ամսավճարով դիտել 60-ից ավելի առաջատար հեռուստաալիքներ, ունենալ մինչև 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ և անվճար WiFi ակտիվացում
«Ռոստելեկոմի» և Գյումրու քաղաքապետարանի համագործակցությունը առաջիկայում ևս շարունակական բնույթ է կրելու՝ ընգրկելով նոր ծրագրեր և միջոցառումներ։
«Ռոստելեկոմը» շարունակելու է ներդրումներ իրականացնել Գյումրի քաղաքում՝ նորարարական նախագծեր իրականացնելով ինչպես քաղաքապետարանի, Գյումրու տեխնոպարկի հետ, այնպես էլ այլ կառույցների հետ՝ ի նպաստ քաղաքի ենթակառուցվածքների զարգացման և ընդլայնման»,– ասվում է հաղորդագրությունում։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–