USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

ԵՏՀ-ն աշխատում է ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի միջև ռոումինգը չեղյալ հայտարարելու ուղղությամբ

23.10.2014, 13:29
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև բջջային կապի ռոումինգը չեղյալ հայտարարելու հարցի ուղղությամբ, հինգշաբթի Մինսկում հայտարարել է ԵՏՀ-ի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Նուռլան Ալդաբերգենովը:
ԵՏՀ-ն աշխատում է ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի միջև ռոումինգը չեղյալ հայտարարելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև բջջային կապի ռոումինգը չեղյալ հայտարարելու հարցի ուղղությամբ, հինգշաբթի Մինսկում հայտարարել է ԵՏՀ-ի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Նուռլան Ալդաբերգենովը:

«Առաջիկայում մենք պետք է չեղյալ հայտարարենք ռոումինգը», - ասել է Ալդաբերգենովը:

«Այցելել ենք Ղազախստան: Կապի գինն աճում է 20-30 անգամ: Միանգամից սկսում ենք օգտվել կապի մյուս տեսակներից, օրինակ՝ Viber-ից», - նշել է նա:

Ալդաբերգենովը նշել է. «Մենք բացեցինք սահմանները, այժմ հարկավոր է ավելի հեշտացնել կապը, որպեսզի հարկավոր չլինի փոխել SIM-քարտերը: Բացի այդ, տուժում է սահմանամերձ բնակչությունը, հաճախ չհասկանալով, թե որ երկրի օպերատորից է օգտվում»:

Նախարարը հույս է հայտնել, որ կողմերը կգան փոխըմբռնման այս հարցում՝ ավելացնելով, որ արդեն աշխատանք է ընթանում երեք երկրների հակամենաշնորհային մարմինների հետ: -0-