Orange Armenia-ի բաժանորդները կարող են Կաննի կինոփառատոնի ուղեգիր շահել` մասնացկելով վիդեո–մրցույթին
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange-ի բաժանորդներից մեկը այս տարի ևս կդառնա Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` պարզապես մասնակցելով Oarnge-ի «Դեպի Կանն» ֆեյսբուքյան մրցույթին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մինչև ապրիլի 26-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին որպես VIP հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար՝ պարզապես մասնակցելով Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված վիդեո-մրցույթին և դառնալ լավագույն տեսանյութի հեղինակը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղթողը կստանա ուղևորության ամբողջական փաթեթ՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով, կինոաստղերի հետ միասին:
Մրցույթին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է պատրաստել մինչև 1 րոպե տևողությամբ կարճ տեսանյութ «Ես սիրում եմ կինոն, ես սիորւմ եմ Կաննի փառատոնը» թեմայով, այն բեռնել ինտերնետ, իսկ տեսանյութի հղումը (link) հրապարակել Facebook-ում Orange-ի պաշտոնական էջում (https://www.facebook.com/orangearmenia.ftgroup) համապատասխան գրառման տակ` մեկնաբանության դաշտում: Տեսանյութը հրապարակելուց հետո անհրաժեշտ կլինի նաև այն անձնական նամակով ուղարկել` նամակում նշելով նաև անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև Orange հեռախոսահամարը:
«Մեր բաժանորդները սիրում են կինո: Ահա թե ինչու մենք հնարավորություն ենք ստեղծում նրանց համար՝ իսկապես վայելելու համաշխարհային կինոյի լավագույն պահերը: Կարծում ենք` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Իսկ քանի որ կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ` արդեն Կանն: Ակնկալում ենք օրիգինալ ու խանդավառ տեսանյութեր», –ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Քվեարկության ավարտին` ապրիլի 26-ի ժամը 23:00-ի դրությամբ առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասը տեսանյութերը կքննարկվեն Orange-ի ժյուրիի կողմից, և դրանցից լավագույնին կշնորհվի մրցանակը: Տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա ապրիլի 30-ին, Orange-ի գրասենյակում, ուր կհրավիրվեն ամենաշատ քվեներ հավաքած տասը տեսանյութերի հեղինակները:
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալ կարելի է www.orangearmenia.am/events/to-cannes/ հասցեում։
Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի, իսկ Հայաստանում արդեն չորրորդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես VIP հյուր:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—