USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՔԿ-ն հորդորում է WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

Այսօր, 18:43
Հանցավոր կազմակերպության անդամները «WhatsApp» հավելվածում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ՝ օգտագործելով հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալները
ՔԿ-ն հորդորում է WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները «WhatsApp» հավելվածում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ՝ օգտագործելով հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալները։

Հանցավոր խմբի անդամները, կեղծ օգտահաշիվներով հաղորդագրություններ ուղարկելով կամ զանգահարելով, ներկայանում են որպես ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ և մտացածին պատրվակներով մոլորության մեջ են գցում մարդկանց՝ պահանջելով վարկ վերցնել կամ կանխիկացնել բանկերի իրենց հաշիվներում առկա գումարները։

Այնուհետև, իբր դրանց անվտանգ պահպանությունն ապահովելու համար, քաղաքացիներին ուղղորդում QR կոդի մուտքագրման եղանակով, կրիպտոդրամապանակի օգտագործմամբ կամ այլ երկրներում բացված հաշվեհամարներին կատարել ուղիղ փոխանցումներ։ Այս կերպ հանցագործները խարդախությամբ տիրանում են տասնյակ քաղաքացիների խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներին:

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն և նմանատիպ հաղորդագրություններ կամ հեռախոսազանգեր ստանալու դեպքում այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին՝ զերծ մնալով «խաբեության թիրախ» դառնալուց: