USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Orange Armenia-ն պատրաստվում է վերաբրենդավորման

14.03.2016, 17:40
Orange Armenia բջջային օպերատորը, որի լիիրավ բաժնետերը Ucom հայկական հեռահաղորդակցային ընկերությունն է, վերաբերնդավորման է պատրաստվում։
Orange Armenia-ն պատրաստվում է վերաբրենդավորման

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը, որի լիիրավ բաժնետերը Ucom հայկական հեռահաղորդակցային ընկերությունն է, վերաբերնդավորման է պատրաստվում։

Վերջին ժամանակներում սոցիալական ցանցերում և հայկական հեռուստաալիքներում կարճ տեսանյութեր են հայտնվել, որոնցում համադրվում են երկու ընկերությունների գունային երկու երանգները` ցուցադրելով անցումը նարնջագունից (Orange Armenia–ի գույնը) վառ կանաչի (Ucom–ի գույնը)։

Այդ 10-15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակները չեն ուղեկցվում որևէ տեքստով կամ ընկերությունների ապրանքանիշներից մեկի անվանումով, միայն վերջում հայտնվում է «ժամանակն է» կանաչ գրառումը։ Սակայն ամեն ինչ խոսում է վերաբրենդավորման մասին։ Օրինակ, տեսահոլովակներից մեկում աղջիկը նարնջագույն ավտոմեքենայով մոտենում է ավտոկայանատեղի, բայց հեռանում է այնտեղից կանաչ մոտոցիկլով։ 

Մյուս տեսահոլովակում նարնջագույն շապիկով կինն ուսումնասիրում է ՈՒՁՀ պատասխանը և փաթաթվում վառ կանաչ շարֆով։

Վարորդի համար լուսացույցի դեղինի փոխարեն վառվում է կանաչ լույսը։ 


Բարմենը նարնջագույն բաժակի մեջ կանաչ կոկտեյլ է լցնում։

«ԱՌԿԱ» գործակալությունը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Ucom ընկերության մամուլի ծառայություն, սակայն մամուլի ծառայությունում ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին տվյալ տեղեկությունը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–