USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Orange Armenia–ն 7,6 մլն դրամ է տրամադրել Հայաստանի հարավային մարզերում համակարգչային սրահների և մարզադահլիճի բացման համար

19.11.2013, 16:32
Orange Armenia բջջային օպերատորը 7,6 մլն դրամ է տրամադրել Հայաստանի հարավի գյուղերում համակարգչային սրահների և մարզադահլիճի բացման համար, տեղեկացրեց ընկերության մամուլի ծառայությունը։
Orange Armenia–ն 7,6 մլն դրամ է տրամադրել Հայաստանի հարավային մարզերում համակարգչային սրահների և մարզադահլիճի բացման համար

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia բջջային օպերատորը 7,6 մլն դրամ է տրամադրել Հայաստանի հարավի գյուղերում համակարգչային սրահների և մարզադահլիճի բացման համար, տեղեկացրեց ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերության միջոցներով Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ բացվել են համակարգչային սրահներ և կահավորվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը: Միաժամանակ 4,7 միլիոն դրամ է տրամադրվել համակարգչային սրահները ժամանակակից տեխնիկայով զինելու համար, իսկ 2,9 մլն դրամը` մարզադահլիճի տեխնիկական կահավորման համար։

«Orange-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Հայաստանում կառուցի գերժամանակակից ցանց և  ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնի բոլորին: Սակայն գիտակցելով, որ դեռևս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը և օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք», – ասել է  Orange Armenia–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Գյուղական համայնքներում Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ կահավորվել են 11 մարզադահլիճներ:

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ ($1 – 404,80 դրամ) –0—