Orange Armenia-ն գործարկեց հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն
12.06.2012,
19:28
Orange Armenia ընկերությունը մեկնարկեց հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն, որը թույլ կտա ընկերության ծառայությունների և ապրանքների մասին հարցեր ունենալու կամ դժվարությունների հանդիպելու դեպքում «չաթի» միջոցով անմիջապես ստանալ անհրաժեշտ օգնություն մասնագետից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունը մեկնարկեց հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն, որը թույլ կտա ընկերության ծառայությունների և ապրանքների մասին հարցեր ունենալու կամ դժվարությունների հանդիպելու դեպքում «չաթի» միջոցով անմիջապես ստանալ անհրաժեշտ օգնություն մասնագետից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Սպասարկման այս հնարավորությունը բաց է բոլորի համար՝ անկախ Orange-ի բաժանորդ լինելու հանգամանքից: Այն հասանելի է Օրանժ Արմենիայի պաշտոնական կայքի գլխավոր էջից` www.orangearmenia.am: Ծառայությունից օգտվելու համար Orange-ի բաժանորդները պետք է օգտագործեն «Իմ Orange էջը» ինքնասպասարկման ծառայության համար սահմանված գաղտնաբառը, իսկ նրանք, ովքեր ընկերության բաժանորդը չեն, պետք է գրանցվեն համակարգում:
Ինչպես նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, այժմ մեծ թվով մարդիկ գերադասում են ծառայությունների մասին տեղեկություններ ստանալ ոչ թե հեռախոսազանգի կամ այցի, այլ ինտերնետի միջոցով:
««Առցանց օգնությունը» ևս մեկ միջոց է մեր ընկերության համար` բարձրորակ սպասարկում ապահովելու մեր հաճախորդների համար այն ձևով, որը նրանք են նախընտրում: Վստահ ենք, սա մասնավորապես հարմար կլինի նրանց համար, ովքեր գտնվում են ռոմինգում, քանի որ այս դեպքում Բաժանորդների սպասարկման կենտրոն կապվելը կլինի անվճար», ասաց նա:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-