USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Orange հիմնադրամը 3 մլն դրամ կհատկացնի «Ծնողը՝ աուտիզմով երեխայի թերապևտ» նոր ծրագրի իրականացմանը

02.04.2012, 19:18
Orange հիմնադրամը 3 մլն դրամ կհատկացնի «Ծնողը՝ աուտիզմով երեխայի թերապևտ» նոր ծրագրի իրականացմանը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Orange հիմնադրամը 3 մլն դրամ կհատկացնի «Ծնողը՝ աուտիզմով երեխայի թերապևտ» նոր ծրագրի իրականացմանը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Orange հիմնադրամը 3 մլն դրամ կհատկացնի «Ծնողը՝ աուտիզմով երեխայի թերապևտ» նոր ծրագրի իրականացմանը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Ծրագրի նպատակն է աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ընտանիքներին, աուտիզմով երեխաների ծնողներին օգնել սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծրագիրն իրականացվում է մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին և նվիրված է աուտիզմի միջազգային օրվան, որը նշվում է ապրիլի 2-ին:

Հաղորդագրության համաձայն, ծրագիրը մեկնարկում է մայիսի 1-ին և կտևի վեց ամիս:

Ծրագրի շրջանակներում աուտիզմով երեխաների ծնողներին մասնավորապես կուսուցանվի PECS մեթոդը (նկարների փոխանակման կոմունիկացիոն համակարգ), որը լավագույն մեթոդներից է աուտիզմով երեխաների հետ հաղորդակցվելու և Հայաստանում սկսել է ուսուցանվել երկու տարի առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից և կրկին Orange Հիմնադրամի աջակցությամբ:
 
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև օգնել ծնողներին բացահայտել իրենց հատուկ կարիքներով երեխայի հետ  հաղորդակցվելու ուղիներ, և ծնողին դարձնել իր երեխայի «թերապևտըե` նպատակ ունենալով հասնել առավելագույն արդյունքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կամավորների ջանքերով կկազմվեն PECS-ի գրքեր և կտրամադրվեն երեխաներին, կստեղծվի նաև հատուկ ինտերնետային կայք, որը ծնողին հնարավորություն կտա օգտվել առկա գրականությունից, մասնագետներին  հղել երեխային և իր խնդիրներին վերաբերող հարցեր, տեղեկանալ նախագծի ընթացքի մասին:

Ծրագիրը կօժանդակի ընտանիքներին ճանաչել իրենց խնդիրը և իրատեսորեն վերաբերվել դրան: Ընտանիքի մյուս անդամները հնարավորություն կստանան նաև օգտվել հոգեբանի, իսկ անհրաժեշտության դեպքում` հոգեբույժի խորհրդատվությունից, իսկ երեխաները կընդգրկվեն կազմակերպվող արտաթերապևտիկ հագեցած աշխատանքների մեջ:

Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է  2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Հիմնադրամը France Telecom ընկերության բարեգործական գործունեության կարգավորողն է:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100% դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է դուրս եկել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ բջջային կապի և ինտերնետի հասանելիություն 83 տոկոս ծածկույթ ապահովելով հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում։ Ընկերությունը ծառայություններ է տրամադրում 2,5G և 3G ցանցի տեխնոլոգիաների հիման վրա՝ ինչպես նաև ապահովելով 3G+ ցանցի հասանելիությունը։ Ընկերության ռոումինգը հասանելի է աշխարհի 130 երկրներում։ -0-