Google-ը պատասխաններ կորոնի փոստային աքաունթներում
09.08.2012,
18:07
Google ընկերությունը հայտարարել է իր որոնողական ծառայության մի շարք նորարարությունների մասին, որոնցից մեկն էլ օգտատերի փոստային Gmail-աքաունթի բովանդակության ինդեքսացիան է, հաղորդում է Google-ի կորպորատիվ բլոգը:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը հայտարարել է իր որոնողական ծառայության մի շարք նորարարությունների մասին, որոնցից մեկն էլ օգտատերի փոստային Gmail-աքաունթի բովանդակության ինդեքսացիան է, հաղորդում է Google-ի կորպորատիվ բլոգը:
«Երբեմն ձեր հարցի լավագույն պատասխանը հնարավոր չէ գտնել բոլորին հասանելի ինտերնետ տարածությունում, այն կարող է ևս ինչ-որ տեղ լինել, օրինակ՝ ձեր էլեկտրոնային փոստում: Այսուհետ մենք սկսում ենք ծառայության փակ թեստավորումը, որը թույլ է տալիս Gmail-ից կոնտենտ ներառել որոնման արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է digit.ru-ն:
Այսպիսով, օրինակ՝ եթե օգտատերը Google-ում փնտրում է փաստաթղթի ձևակերպման նմուշը, որոնողական արդյունքներում կարող են հայտնվել գործընկերների կամ ընկերների նամակները, որոնք համանման փաստաթղթեր են պարունակում: Gmail աքաունթի արդյունքները կտեղադրվեն էջի աջ կողմի առանձին հատվածում:
Բլոգում նշվում է, որ այն օգտատերերը, ովքեր ցանկանում են մասնակցել թեստավորմանը, կարող են հայտագրվել Google կայքում: Google-ի Gmail փոստային ծառայության լսարանում 425 միլիոն օգտատեր է հաշվառվում: Ընկերությունը չի պարզաբանում, թե հատկապես աշխարհի որ շրջանների օգտատերերին է հասանելի գործառույթի թեստավորումը:
Google-ը նաև հրապարակել է iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար նախատեսված Google Search ներդիրի ձայնային որոնման բարելավված տարբերակը:
Իմաստաբանական ինտերնետ որոնողական համակարգի տեխնոլոգիաները տարբերվում են առանցքային բառերով ավանդական որոնողական համակարգից նրանով, որ թույլ են տալիս որոնողական համակարգին բնական լեզվով կարդալ օգտատերի հարցումը և ուղիղ պատասխան տալ տրված հարցի շուրջ: Այսպիսով, օգտատերը կկարողանա Google որոնողական ներդիրին հարց ուղղել «ո՞ր ֆիլմերն են այժմ ցուցադրվում մոտակա կինոթատրոններում» ձևաչափով և իր ներկա գտնվելու վայրից ոչ հեռու գտնվող կինոթատրոններում ցուցադրվող նոր ֆիլմերի ցուցակը ստանալ:
Վերջապես Google-ն ընդլայնել է Knowledge Graph իմաստաբանական գործիքն աշխարհի բոլոր անգլալեզու երկրներում: Knowledge Graph տեխնոլոգիան Google –ի անգլալեզու օգտատերերին հասանելի է եղել ընթացիկ տարվա մայիսից: Թե երբ հասանելի կդառնա իմաստաբանական որոնողական համակարգը մյուս երկրների օգտատերերին, Google-ը չի պարզաբանում:
Այս պահին Googlе Knowledge Graph տվյալների բազայում ավելի քան 500 մլն օբյեկտ, ինչպես նաև դրանց մասին և դրանց փոխկապակցությունների վերաբերյալ ավելի քան 3,5 մլրդ փաստեր կան: Օրինակ՝ «Rio» հարցումը կարող է կապված լինել բրազիլական քաղաքի, մուլտֆիլմի կամ Լաս Վեգասի խաղատան հետ, իսկ Google-ի իմաստաբանական որոնողական համակարգն ունակ է արձագանքել այդ փոխկապակցությանը:
Google որոնողական ինտերնետ ծառայությունն աշխարհում ամենամեծն է, սակայն Ռուսաստանում այն զիջում է «Յանդեքս» համակարգին, որը զբաղեցնում է ռուսական որոնողական շուկայի շուրջ 25 տոկոսը: -0-