USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Nokia-ն դատի է տվել Apple–ին պատենտային խախտումների համար

22.12.2016, 16:07
Nokia ֆիննական ընկերությունը հայցադիմումներ է ներկայացրել եվրոպական և ամերիկյան դատարաններ ամերիկյան Apple–ի դեմ:
Nokia-ն դատի է տվել Apple–ին պատենտային խախտումների համար

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Nokia ֆիննական ընկերությունը հայցադիմումներ է ներկայացրել եվրոպական և ամերիկյան դատարաններ ամերիկյան Apple–ի դեմ` պատենտային իրավունքների խախտման համար։   

Ընկերությունը մի քանի տարի շարունակ փորձել է կարգավորել այս հարցը բանակցությունների միջոցով, սակայն ապարդյուն, գրում է vestifinance.ru–ն։

Nokia–ն դիմել է Դյուսելդորֆի, Մանհայմի և Մյունխենի դատարաններ և ԱՄՆ Թեքսաս նահանգի դատարան։

Nokia–ի կարծիքով, խախտվել են 32 պատենտներ, որոնց թվում են էկրանների արտադրության տեխնոլոգիայի, օգտատիրական ինտերֆեյսի և ծրագրային ապահովման մշակման տեխնոլագիան։

«2011 թվականին լիցենազվորման համաձայնագրի ստորագրման պահից, որը ծածկում է Nokia Technologies–ի պատենտներից մի քանիսը, Apple–ը հետևողականորեն մերժում էր Nokia–ի`նաև այլ պատենտավորված մշակումներ արտոնագրելու առաջարկները»,– ասվում է ֆիննական ընկերության հայտարարությունում։

«Մի քանի տարվա բանակցություններից հետո, որոնց ընթացքում մենք փորձել ենք Apple–ի հետ մեր պատենտների օգտագործման շուրջ համաձայնության հասնել, որոշել ենք քայլեր ձեռնարկել` մեր իրավունքները պաշտպանելու համար»,– ասվում է ընկերությունում։ -0-