USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված նոր բացիկ է մարվել Երևանում

25.10.2018, 17:43
«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվեց Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված երկկողմանի բացիկ, հայտնում է «Հայփոստ»–ի մամուլի ծառայությունը։
Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված նոր բացիկ է մարվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հատուկ դրոշմակով մարվեց Միջազգային Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված երկկողմանի բացիկ, հայտնում է «Հայփոստ»–ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բացիկը մարվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Ֆիլատելիստների Միության կողմից կազմակերպված «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին» միջոցառման շրջանակներում։

Բացիկի վրա պատկերված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին, «Զվարթնոց» օդանավակայանը, Հանրապետության հրապարակի տեսարանը և Կասկադի աստիճաններից կատարված լուսանկարը:

Բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: -0-