USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի

07.07.2017, 16:03
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին:
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին ամպային ծառայությունների դերի բարձրացմանն ուղղված վերակազմավորման գործընթացի շրջանակում։

Ինչպես հայտնում է Finmarket.ru–ն, հղում անելով CNBC–ին, կրճատումներ կլինեն վաճառքների բաժնում, ախշատողները հիմնականում կազատվեն ԱՄՆ–ի սահմաններից դուրս։
«Microsoft-ը փոփոխություններ է կատարում, որ բարձրացնի հաճախորդների և գործընկերների սպասարկման որակը»,– ասել է CNBC ընկերության ներկայացուցիչը։

Շուկան ավելի էական կրճատումներ էր սպասում։ Microsoftժի ֆինանսական տարին ավարտվում է հունիսի 30–ին, և ընկերությունը սովորաբար վերակազմավորման ու օպտիմալացման նոր փուլերի մասին հայտարարում է հուլիսին։

Մարտի վերջի դրությամբ Microsoftժում աշխատում էր ավելի քան 121.6 հազար մարդ ողջ աշխարհով, այդ թվում` վաճառքների և մարքեթինգի գլոբալ դեպարտամենտում` մոտ 52 հազար։

Ամպային բիզնեսը Microsoft–ի զարգացման գերակա ուղղությունն է, վերջին եռամսյակներում աճում է գերազանցող տեմպերով։ Ընկերությունը փորձում է մրցակցել հատվածի ավելի խոշոր խաղացողների հետ, ներառյալ Amazon–ի, որի ամպային բիզնեսի հասույթը գրեթե չորս անգամ կգերազանցի Microsoft Azure–ի հասույթը 2017 թվականին, Deutsche Bank–ի կանխատեսումներով։

Microsoft–ի բաժնետոմսերը 0.8 տոկոսով էժանացել են հինգշաբթի Նյու Յորքի առուվաճառքում։ -0-