USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Microsoft–ը դադարեցրել է Windows 7–ի և 8–ի վաճառքը

05.11.2014, 15:57
Microsoft ամերիկյան կորպորացիան դադարեցրել է  Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի մի քանի տարբերակների վաճառքը։ Ինչպես նշված է ընկերության հրապարակած հաղորդագրությունում, վաճառքի դադարեցումը կօգնի ընդլայնել օպերատիվ համակարգերի ավելի թարմ տարբերակներից օգտվողների թիվը, հայտնում է Ինտերֆաքսը։
Microsoft–ը դադարեցրել է Windows 7–ի և 8–ի վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft ամերիկյան կորպորացիան դադարեցրել է  Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի մի քանի տարբերակների վաճառքը։ Ինչպես նշված է ընկերության հրապարակած հաղորդագրությունում, վաճառքի դադարեցումը կօգնի ընդլայնել օպերատիվ համակարգերի ավելի թարմ տարբերակներից օգտվողների թիվը, հայտնում է Ինտերֆաքսը։

Microsoft–ը հոկտեմբերի 31–ին դադարեցրել է Windows 7–ի Home Basic, Home Premium և Ultimate տարբերակներով, ինչպես նաև Windows 8–ով անհատական համակարգիչների վաճառքը։

Windows 7–ի հիմնական փուլի դադարեցումը նախատեսված է 2015 թվականի հունվարի 13–ին։ Երկարացված փուլին անցում կատարելը նշանակում է, որ այդ ՕՀ–ի համար ընկերությունը կթողարկի անվտանգության համակարգի անվճար թարմացումներ և վճարովի ուղղումներ հաջորդ հինգ տարիներին։
 
Windows 8–ի օգտագործման հիմնական փուլի դադարեցումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 9–ին։ Այդ ՕՀ–ն հայտնվել է ընդամենը երկու տարի առաջ, սակայն առանձնապես մեծ թվով երկրպագուներ չունեցավ սովորական դարձած մի քանի տարրերի բացակայության պատճառով։  

2009 թվականի վերջում հայտնված Windows 7–ն առաջվա պես տարածված է։ Windows–ից օգտվողների 53 տոկոսն առաջվա պես օգտվում է Windows 7–ի որևէ տարբերակից, մինչդեռ Windows 8–ին բաժին է ընկնում միայն 6 տոկոսը, նշում է BBC–ն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Microsoft–ն այս տարվա ապրիլի 8–ին վերջնականապես դադարեցրել է Windows XP օպերացիոն համակարգի և Office 2003 գրասենյակային հավելվածների փաթեթի տեխնիկական օժանդակությունը։

Windows 10 նոր օպերացիոն համակարգի գործարկումը նախատեսված է 2015 թվականին, սակայն ընդգրկուն թեստավորում անցնելու համար նախնական տեխնիկական տարբերակը հասանելի է դարձել հոկտեմբերի 1–ից։ -0-