USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Microsoft–ի հիմնադրի կարողությունը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի` կազմելով ԱՄՆ ՀՆԱ–ի 5 տոկոսը

23.08.2016, 15:20
Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվների արժեքը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի, ինչը համապատասխանում է ԱՄՆ ՀՆԱ–ի շուրջ 5 տոկոսին:
Microsoft–ի հիմնադրի կարողությունը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի` կազմելով ԱՄՆ ՀՆԱ–ի 5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվների արժեքը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի, ինչը համապատասխանում է ԱՄՆ ՀՆԱ–ի շուրջ 5 տոկոսին, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Բիլ Գեյթսի կարողությունը նախորդ ուրբաթ հասել է 90 մլրդ դոլարի, մասնավորապես, Canada National Railway Company и Ecolab Inc.–ի գնանշումների աճի շնորհիվ։ Նշենք, որ միլիարդատերն այդ երկաթուղային ընկերության բաժնետերերից է։

Այսպիսով, Գեյթսն այժմ շուրջ 13.5 մլրդ դոլարով հարուստ է իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգայից, ով մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ տեղում է, վկայում են Bloomberg Billionaires Index–ի տվյալները։ 


Microsoft–ի հիմնադիրը հերթական անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն ըստ Forbes–ի 2016 թվականի մարտի 1–ի դրությամբ։ -0-