USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Microsoft-ը մոտ 3.000 աշխատակից կկրճատի

29.07.2016, 12:23
Microsoft ընկերությունը մտադիր է 2.850 աշխատակից կրճատել այս տարվա ընթացքում:
Microsoft-ը մոտ 3.000 աշխատակից կկրճատի
 ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը մտադիր է 2.850 աշխատակից կրճատել այս տարվա ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Bloomberg-ին:

Կրճատումները կանդրադառնան կորպորացիայի բջջային ստորաբաժանմանը, իսկ կրճատումների մեծ մասը կավարտվի 2017 թվականին։

2016 թվականի մայիսին Microsoft–ը հայտնել էր, որ ծրագրում է ավելի քան 1.3 հազար աշխատատեղ կրճատել Ֆինլանդիայում։ Մասնավորապես, կփակվի Տամպերում և Էսպոոյում գրասենյակներ ունեցող Microsoft Mobile Oy բջջային հեռախոսների մշակմամբ զբաղվող ընկերությունը։

Հայտարարվել է նաև, որ կրճատումները կվերաբերեն ամերիկյան ընկերության 500 աշխատողների ողջ աշխարհում։