USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է Վայոց Ձորի Հերմոն գյուղի արտաքին լուսավորության խնդիրը

18.03.2019, 18:47
Այդ գյուղում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 27 տարի, արտաքին լուսավորություն չի եղել։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է Վայոց Ձորի Հերմոն գյուղի արտաքին լուսավորության խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են Վայոց Ձորի Հերմոն գյուղի արտաքին լուսավորության խնդիրը։ Այդ մասին հայտնում է հեռահաղորդակցային ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այդ գյուղում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 27 տարի, արտաքին լուսավորություն չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են, շարքից դուրս եկել։ Ամռանը, բնական լույսի հաշվին՝ խնդիրն ինչ-որ կերպ տանելի է եղել: Իսկ տարվա մյուս եղանակներին իրավիճակն առավել խոցելի է դարձել: Օրվա տևողության կրճատմանը զուգահեռ՝ կրճատվել է ոչ միայն ամենօրյա անցուդարձը, այլև որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու հույսը: Գյուղում արևի մայր մտնելու հետ է հարմարեցվել ամեն ինչ. անգամ մթերային խանութների աշխատանքը:

2018 թվականին, Հերմոնն ընդգրկվել է «Հայաստանում էկո-գյուղերի ցանցի զարգացում»  ծրագրում:

Տարեվերջին արդեն գործակցող կողմերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծել են քառորդ դար գյուղացուն մտահոգող խնդիրը:

Ներդրվել է լուսավորության էներգաարդյունավետ համակարգ: Տեղադրվել է 33 LED լուսարձակ: Լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: Նոր՝ 2019 թվականն այստեղ դիմավորել են լուսավորված փողոցներով:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

«Գյուղացուն գյուղում պահողը նրա համար ստեղծված պայմաններն են: Ենթակառուցվածքների զարգացումն այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է այդ պայմաններն ապահովելու համար: Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը դառնում է ինքնավստահ, ստեղծող, դժվարությունները հաղթահարող: Համոզված եմ, որ այս գյուղի արտաքին լուսավորությունը տնտեսական արդյունավետություն ապահովելուն զուգահեռ կբերի նաև այլ փոփոխություններ: Մարդը ստիպված չի լինի խանութ կամ բուժկետ գնալ միայն օրվա լույս ժամերին: Կյանքի նկատմամբ լավատեսությունը կարևոր գործիք է՝ ձեռքբերումներ ունենալու համար: Մենք փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կենսաբազմազանությամբ առանձնացող բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր է դառնում այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Ծրագրի իրականացման արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն ֆինանսական խնայողություններ, որոնք կարող են ուղղվել գյուղի համար կարևոր այլ խնդիրների լուծմանը: Զուգահեռաբար, լուսավորություն ժամանակակից արդյունավետ էներգախնայող համակարգը կնպաստի տեղում կյանքի որակի դրական փոփոխությանն ու աշխուժացմանը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են. դրանք կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-