Աշխարհի ամենահայտնի ռեսուրսների լավագույն տասնյակում երկու ռուսական կայք է ներառվել
16.02.2015,
14:51
«ВКонтакте» սոցցանցն ու «Яндекс» որոնողական համակարգը բոլոր չափանիշներով հայտնվել են աշխարհի տասը ամենահայտնի կայքերի ցանկում։ Դա են վկայում SimilarWeb հետազոտական ընկերության տվյալները, հաղորդում է Lenta.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ВКонтакте» սոցցանցն ու «Яндекс» որոնողական համակարգը բոլոր չափանիշներով հայտնվել են աշխարհի տասը ամենահայտնի կայքերի ցանկում։ Դա են վկայում SimilarWeb հետազոտական ընկերության տվյալները, հաղորդում է Lenta.ru–ն։
Պավել Դուրովի ստեղծած սոցցանցը զբաղեցրել է 6–րդ հորիզոնականը, իսկ «Яндекс»–ը` 9–րդ հորիզոնականը։ Վարկանիշի առաջին քսանյակում են հայտնվել նաև «Одноклассники» սոցցանցն ու Mail.ru կայքը։ Նրանք հայտնվել են համապատասխանաբար 17–րդ և 18–րդ հորիզոնականներում։ Առաջատարների եռյակը գլխավորել է Facebook սոցցանցը, որին հաջորդում են Google–ն ու YouTube–ը։ Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Yahoo–ն, Microsoft–ի մշակած Live.com փոստային ծառայությունը, Վիքիպեդիան, Twitter–ը և Google–ի հնդկական տարբերակը։
Ավելի վաղ «ВКонтакте»–ն և «Яндекс»–ը, ըստ SimilarWeb–ի, հայտնվել էին 2014թ.–ին ԱՄՆ–ի ամենահայտնի կայքերի ցանկում։ Այդ վարկանիշում սոցցանցը զբաղեցրել էր 81–րդ հորիզոնականը, իսկ որոնողական համակարգը` 91–րդ։
SimilarWeb–ը հետազոտական ընկերությունը զբաղվում է կայքերի և բջջային հավելվածների վերլուծությամբ։ Կայքը գնահատվում է մի շարք գործիքների օգնությամբ, որոնց թվում են օգտատերերի մոտ տեղադրված հավելվածներն ու ֆիքսված ժամանակացույցը, հատուկ ծրագրերը, ուղիղ չափումները։ SimilarWeb–ը, ինչպես կայքերի վերլուծությամբ զբաղվող ցանկացած ընկերություն, իր աշխատանքի մեթոդաբանությունը գաղտնի է պահում։
«ВКонтакте» սոցցանցը գործում է 2006թ.–ի հոկտեմբերից։ 2014 թ.–ի սեպտեմբերից այն ամբողջությամբ պատկանում է Mail.ru Group կորպորացիային։ Ըստ Liveinternet.ru–ի վիճակագրական տվյալների` սոցցանցը համացանցի ամենահայտնի կայքն է։ Հունվարին սոցցանցի օգտատերերի թիվը հասել է 70 միլիոնի։
«Яндекс»–ը ռուսական ամենախոշոր որոնողական համակարգն է։ Մեկ ամսվա ընթացքում կայք է այցելում ավելի քան 60 մլն մարդ։–0–