USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

iPhone-ը Չինաստանում այլևս ամենավաճառվող սմարթֆոնը չէ

31.01.2017, 14:43
Apple ընկերությունը շարունակում է կորցնել իր դիրքերը չինական սմարթֆոնների շուկայում. 2016 թ.-ի արդյունքներով, iPhone-ը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ չի ճանաչվել երկրի ամենավաճառվող սմարթֆոն, գրում է Phone Arena-ն` հղում անելով Counterpoint Research ընկերության հետազոտության արդյունքներին:
iPhone-ը Չինաստանում այլևս ամենավաճառվող սմարթֆոնը չէ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը շարունակում է կորցնել իր դիրքերը չինական սմարթֆոնների շուկայում. 2016 թ.-ի արդյունքներով, iPhone-ը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ չի ճանաչվել երկրի ամենավաճառվող սմարթֆոն, գրում է Phone Arena-ն` հղում անելով Counterpoint Research ընկերության հետազոտության արդյունքներին:

Վերլուծաբանների տվյալներով, 2016 թ.-ին Չինաստանի ամենավաճառվող սմարթֆոն է ճանաչվել Oppo R9-ը: Ընդհանուր առմամբ, օգտատերերը ձեռք են բերել 17 մլն սարք (վաճառված բոլոր սմարթֆոնների 4 տոկոսը): Ընդ որում, iPhone 6s-ի վաճառքի ծավալը Չինաստանում կազմել է 12 մլն սմարթֆոն: Ընդհանուր առմամբ, սմարթֆոնների չինական շուկան տարվա արդյունքներով աճել է 6 տոկոսով` մինչև 465 մլն վաճառված սարք: Ընդ որում, Oppo ընկերության վաճառքները աճել են 109 տոկոսով, Vivo – ինը` 78 տոկոսով, Huawei – ինը` 21 տոկոսով, մինչդեռ Apple և Xiaomi սմարթֆոնների վաճառքի ծավալը նվազել է, համապատասխանաբար, 21 և 22 տոկոսով:

Counterpoint Research-ի ներկայացուցչի խոսքով, Չինաստանում սմարթֆոնների շուկայի աճի հիմնական շարժիչներըն են` արագ լիցքավորումը, OLED էկրանը, կրկնակի տեսախցիկը և ընդլայնված տարողության մարտկոց: iPhone 6s-ը չունի թվարկված առանձնահատկություններից ոչ մեկը, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին թողարկված iPhone 7 Plus-ը`կրկնակի տեսախցիկով և հզոր մարտկոցով, չափազանց թանկ է չինացի սպառողների մեծ մասի համար:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, այս տարվա աշնանն Apple-ը կարող է ներկայացնել iPhone 8 սմարթֆոնը, որը iPhone-ի ներկա տեսակներից էապես կտարբերվի. մասնավորապես, կունենա OLED էկրան` ներկառուցված մատնահետքերը սքանավորող սարքի և անլար լիցքավորման տեխնոլոգիայի մեջ: Ինչպես կարծում են Counterpoint Researchում, iPhone-ի նոր մոդելը կարող է առանցքային դառմալ Apple-ի համար` Չինաստանում դիրքերը ամրապնդելու տեսանկյունից: -0-