USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

iPhone–ների տերերին առաջարկում են վճարել լուսանկարների համար

11.03.2013, 19:48
Depositphotos ֆոտոբանկը ներկայացրել է Clashot բջջային ֆոտոլրագրության իր նախագիծը և iPhone–ի համար նախատեսված Clashot ներդիրը։ Depositphotos–ի կողմից տրամադրած պլատֆորմը լիարժեք բազմաֆունկցիոնալ գործիք է, որի օգնությամբ օգտագործողները կարող են գումար վաստակել իրենց բջջային լուսանկարների վաճառքից, գրում է cnews.ru–ն։
iPhone–ների տերերին առաջարկում են վճարել լուսանկարների համար
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.  Depositphotos ֆոտոբանկը ներկայացրել է Clashot բջջային ֆոտոլրագրության իր նախագիծը և iPhone–ի համար նախատեսված Clashot ներդիրը։ Depositphotos–ի կողմից տրամադրած պլատֆորմը լիարժեք բազմաֆունկցիոնալ գործիք է, որի օգնությամբ օգտագործողները կարող են գումար վաստակել իրենց բջջային լուսանկարների վաճառքից, գրում է cnews.ru–ն։

Այն ժամանակ, երբ ժամանակակից ԶԼՄ–ների պահանջները ֆոտոպատկերների արագության նկատմամբ սրընթաց աճում են, Depositphotos–ն առաջարկում է վերաիմաստավորել վիզուալ պրոդուկտների ստեղծման և օգտագործման մեթոդները։

Clashot–ի մշակումը կատարվել է ավելի քան երկու տարի։ Աշխատանքի արդյունքը դարձավ փորձառու և սկսնակ ֆոտոլրագրողների ամենահզոր բազմաֆունկցիոնալ պլատֆորմը։ Clashot–ը կոչված է լուսանկարչության նկատմամբ նոր մոտեցման ելակետ դառնալ` տեսախցիկով սմարթֆոնի ցանկացած տիրոջ թույլ տալով հանդես գալ որպես պրոֆեսիոնալ ֆոտոլրագրող և ամենակարճ ժամկետներում իրենց լուսանկարները վաճառքի հանել։

Clashot–ի օգնությամբ կատարած հրապարակման արժանի լուսանկարները կընտրվեն Depositphotos–ի Editorial բաժնում վաճառքի համար, որտեղ դրանք կկարողանան գնել լրատվական գործակալությունները, կայքերի տերերը, ինչպես նաև աշխարհի ցանկացած կետում ապրող հրատարակիչները, լուսանկարների հեղինակները յուրաքանչյուր գնումից հատկացումներ կստանան։ Հետագայում ընկերությունը ծրագրում է բջջային կոնտենտի վաճառքի ավտոնոմ պլատֆորմ ստեղծել։ -0-