USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հինգշաբթի Հայաստանում պաշտոնապես կներկայացվի Samsung Galaxy S4–ը

02.04.2013, 18:55
Հինգշաբթի Երևանում պաշտոնապես կներկայացվի Samsung Galaxy S4–ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Publicis Hepta Armenia գովազդային գործակալությունից։
Հինգշաբթի Հայաստանում պաշտոնապես կներկայացվի Samsung Galaxy S4–ը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանում պաշտոնապես կներկայացվի Samsung Galaxy S4–ը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Publicis Hepta Armenia գովազդային գործակալությունից։

«Ապրիլի 4-ին Երևանում՝ Ամիրյան 12 հասցեում գտնվող Samsung վաճառասրահում, կկայանա մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվի նաև հատուկ այս առիթով ստեղծված Facebook խաղը, որի միջոցով հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի նորարար Samsung Galaxy S4 սմարթֆոնը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
 
Samsung ընկերությունը Galaxy S4 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացրել է 2013թ. մարտի 14-ին Նյու Յորքում։

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝այն ստեղծվել է, որպեսզի դառնա հուսալի և հետաքրքիր ուղեկից իր օգտատիրոջ համար և հեշտացնի նրա առօրյան:

Սա Samsung Galaxy S առաջատար սմարթֆոնների արդեն չորրորդ սերունդն է՝ ավելի բարակ, ավելի ամուր ու կատարելագործված հնարավորություններով: Samsung Galaxy S4 ներկայացված կլինի նաև  4-րդ սերնդի LTE ցանցերում աշխատելու հնարավորությամբ,  ունի 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ  Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրան և  2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում, և 2 մեգապիքսելանոց՝ առջևի մասում: Վերջինիս միջոցով նոր սմարթֆոնի  օգտատերերը հնարավորություն կունենան վայելելու Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաները. օրինակ՝ առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը և թերթել էջերը, դիտել ֆոտոալբոմի լուսանկարները, կատարել զանգեր կամ կառավարել հեռախոսը:

Ապրիլի 4-ից սկսված մինչև վաճառքների պաշտոնական մեկնարկը (նախնական Մայիսի 4) Samsung Galaxy S4-ը կարելի է պատվիրել՝ նախապես գրանցվելով Samsung, Mobile Centre, Orange և Fine վաճառասրահներում: –0–