USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ մարզերում ՏՏ տեխնոլոգիաների ներդրումը կխթանի ոլորտի զարգացումը. փոխվարչապետ

25.02.2013, 20:40
ՀՀ մարզերում ՏՏ տեխնոլոգիաների ներդրումը կխթանի ոլորտի զարգացումը, փետրվարի 25-ին «Սինոփսիս Արմենիա» ՓԲ ընկերությունում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
ՀՀ մարզերում ՏՏ տեխնոլոգիաների ներդրումը կխթանի ոլորտի զարգացումը. փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ մարզերում ՏՏ տեխնոլոգիաների ներդրումը կխթանի ոլորտի զարգացումը, փետրվարի 25-ին «Սինոփսիս Արմենիա» ՓԲ ընկերությունում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մասնավորապես անդրադարձավ տարածքների համաչափ զարգացման խնդիրներին, մարզերում բնակչության կենսամակարդակի բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման, անհրաժեշտ հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին եւ նախատեսվող քայլերին: Նա միաժամանակ յուրաքանչյուր անհատի եւ հասարակության առաջընթացի հիմքը համարեց գիտելիքը` ողջունելով երիտասարդների`նոր հմտություններ եւ մրցունակ կրթություն ստանալու ձգտումը: Ա. Գեւորգյանը պատասխանեց նաեւ ուսանողներին հետաքրքրող հարցերին:

«Հաղթողների ակումբի» անդամներ են ՀՀ նախագահի կրթական պարգեւի եւ ՏՏ ոլորտում միջազգային եւ հանրապետական օլիմպիադաների ու մրցույթների հաղթողները: «Սինոփսիս Արմենիայի»» աջակցությամբ ակումբի անդամները հանդիպումներ են ունենում ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ նաեւ հասարակական, տնտեսական, քաղաքական գործիչների հետ, որոնց հետ հանդիպումները վարպետության դասեր են երիտասարդների համար:-0-