USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայտնի են դարձել Microsoft-ի նոր կոնսոլի բնութագրիչները

26.01.2017, 13:05
Համացանցում հայտնվել են Project Scorpio հավելվածի բնութագրիչները, հաղորդում է lenta.ru-ն:
Հայտնի են դարձել Microsoft-ի նոր կոնսոլի բնութագրիչները

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Համացանցում հայտնվել են Project Scorpio հավելվածի բնութագրիչները, հաղորդում է lenta.ru-ն:

Փորձագետները պնդում են, որ Scorpio-ի ամենանշանակալի փոփոխությունը ESRAM հիշողությունից հրաժարվելն է: Սա մասնագիտացված բարձր արագությամբ օպերատիվ հիշողություն է կոնսոլի պրոցեսորի վրա, որը պետք է փոխհատուցի ցածր արագությամբ DDR3 հիշողությունը: Սակայն մշակողներն ամեն դեպքում պետք է օպտիմալացնեն խաղերը ESRAM-ի համար, քանի որ Scorpio-ի մոտ էքսկլուզիվներ չեն լինի:

Բացի այդ, մասնագետները պարզել են, որ գրաֆիկ չիպի արտադրողականությունը կկազմի 6 տեռաֆլոպս, ինչը 4,2 անգամ ավելի բարձր է, քան Xbox One-ինը: Ենթադրվում է, որ Microsoft-ն օգտագործում է նոր սերնդի AMD Vega գրաֆիկայ, իսկ հաշվիչ բլոկերի հաճախականությունը ավելի բարձր է, քան PS4 Pro-ինը: Համակարգի պրոցեսորը մեծ փոփոխություններ չի կրի և միջբևեռացման շնորհիվ կկարողանա մեծացնել կադրերի հաճախականությունը մինչև 60 հերց:

Project Scorpio-ի հավելվածը հայտարարվել է E3 2016 ցուցահանդեսին: Պաշտոնական տեղեկատվությունը սպասվում է Е3 2017 ցուցահանդեսին, իսկ վաճառքների սկիզբը` 2017 թ.-ի աշնանը: Microsoft-ում Xbox-ի վարչության տնօրեն Ֆիլ Սպենսերն (Phil Spencer) իր Twitter-ում նշել է, որ նրան արդեն հաջողվել է խաղալ կոնսոլի առաջին նախատիպով: -0-