USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է մարվել Երևանում

27.01.2017, 17:21
Հայոց բանակի ձևավորման 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է մարվել ուրբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է մարվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայոց բանակի ձևավորման 25-ամյակին նվիրված երկու նոր նամականիշ է մարվել ուրբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Նամականիշերը մարվել և շրջանառության մեջ են դրվել ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության կողմից:

Նամականիշերի վրա պատկերված են հայկական բանակի զինծառայողները և ռազմական տեխնիկա` հայոց եռագույնի և զինանշանի ֆոնին:

Նամականիշերի հեղինակը «ՀայՓոստի» դիզայներ Վահագն Մկրտչյանն է: Նամականիշերը տպագրվել են ֆրասնիական Cartor տպագրատանը` 40 000-ական տպաքանակով: -0-