USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը հրաժեշտ է տալիս Orange ապրանքանիշին

21.03.2016, 16:26
Ucom հեռահաղորդակցային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է  Orange Armenia–ի վերաբրենդավորման մասին։
Հայաստանը հրաժեշտ է տալիս Orange ապրանքանիշին

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է  Orange Armenia–ի վերաբրենդավորման մասին։

Ինչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ընկերությունը 2015 թվականին ձեռք է բերել Orange Armenia ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը և այժմ մտադիր է ամբողջովին վերաբրենդավորում կատարել։

Նա նշեց, որ, գալով հայկական շուկա, Ucom ընկերությունը մատուցում է համացանցի, IP TV և հեռախոսակապի ոլորտի հեռահաղորդակցման ծառայությունների լայն շրջանակ։

Միաժամանակ, նրա խոսքով, Orange Armenia–ն բավականին հզոր խաղացող է և հայկական շուկա մտնելուց հետո ներդրել է 3G ամենամեծ և զարգացած ցանցը` լուրջ տեղ զբաղեցնելով շուկայում։

«Մենք կարծում ենք, որ այդ երկու խաղացողների միավորումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել որակը և ծառայությունների շրջանակը, բաժանորդներին առաջարկել «չորսը մեկում» առաջարկների ամբողջական փաթեթ ընդհանուր ապրանքանիշի անվան ներքո և երկու ընկերությունների տեխնոլոգիական առավելությունների օգտագործմամբ»,– ասաց Եսայանը։

Ըստ նրա, ապրանքանիշի փոփոխությունը ծրագրվում է իրականացնել աստիճանաբար, սակայն արդեն ապրիլից ընկերությունը ծառայություններ կմատուցի ընդհանուր ապրանքանիշի ներքո և կներկայացնի Ucom–ի ապրանքանշին համապատասխան Orange Armenia–ի սպասարկման 80 կենտրոններ։

Նա միաժամանակ նշեց, որ Ucom–ը ծրագրում է պահպանել Orange Armenia սակագնային առաջարկները, այդ թվում` ռոումինգ և միջազգային զանգեր։

Ընկերությունն իր վրա կվերցնի Orange Armenia բոլոր պարտավորությունները, ինչի կապակցությամբ բաժանորդներն անհրաժեշտություն չունեն վերակնքել իրենց պայմանագրերը, որոնք կարող են ստերագրվել արդեն նոր ապրանքանիշի ներքո մինչև դրանց գործողության ժամկետի լրանալը։ Ucom–ը ծրագրում է նաև պահպանել Orange Armenia–ի իրականացրած սոցիալական բոլոր ծրագրերը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

2015 թ.–ի սեպտեմբերին Ucom ընկերությունը ձեռք բերեց Orange Armenia բջջային ընկերության (ապրանքանիշը` Orange) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը France Telecom–ի նախկին դուստրն էր և գործում է հայկական շուկայում 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ –0–