Հայաստանում թողարկվել է հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին նվիրված երկու նամականիշ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 7-ին Հայաստանում շրջանառության մեջ է դրվել 2 նամականիշ` նվիրված հայ նկարիչ, ազգագրագետ Արշակ Ֆեթվաճյանի (1866 – 1947թթ.) 150-ամյակին, հաղորդում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ա. Ֆեթվաճյանը Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 гг.) նամականիշերի ու թղթադրամների հեղինակն է:
Ֆեթվաճյանը շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական, մանրանկարներից ընդօրինակումների:
Դրոշմանիշերը պատկերում են Արշակ Ֆեթվաճյանի դիմանկարը և նրա «Կինը մանդոլինով» կտավը: Նամականիշերը ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեքներ, տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպարանում՝ յուրաքանչյուրը 40,000 օրինակով:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում` Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի մասնակցությամբ: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը: -0-