Հայաստանում բացվեց կապի առաջին թանգարանը
27.04.2012,
17:51
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Հայաստանում կապի առաջին թանգարանի բացման մասին, որը գտնվում է Երևանում` Ազատության պողոտայի 24/1 հասցեում:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Հայաստանում կապի առաջին թանգարանի բացման մասին, որը գտնվում է Երևանում` Ազատության պողոտայի 24/1 հասցեում:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «ՎիմպեպելԿոմ» ընկերության ղեկավարությունը ի դեմս ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկու, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՌԴ դեսպան Եվգենի Կավալենկոն, ինչպես նաև Առևտրաարդյունաբերական պալատի և տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:
Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին:
«Ես շատ ուրախ եմ մասնակցել այս նշանակալից իրադարձությանը` տեսնելով որ Beeline թիմը ձգտում է հաճախորդներին պարգևել ոչ միայն ուրախ շփում, այլ նաև փորձում է պահպանել կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությունը սերունդների համար: Ես համոզված եմ, որ այս պատմության էջերը մենք կհամալրենք նոր հաջողություններով և ձեռքբերումներով` Հայաստանի հարուստ փորձին ավելացնելով աշխարհի լավագույն երկրների փորձը»,- նշեց «ՎիմպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:
«ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն իր ելույթում նշեց. «Կապի թանգարանը հիմնադրվել է «ԱրմենՏել»-ի կողմից պատմական ժառանգությունը պահպանելու և հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթացնելու նպատակով: Ժամանակակից աշխարհում կյանքն անհնար է պատկերացնել առանց կապի ծառայությունների, իսկ մեր ընկերությունն, որն այս բնագավառի զարգացման առաջատարներից է, իր պարտքն է համարում պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին այս պատմությունը. պատմություն մեր երկրի, մեր ընկերության և մեր հերոս կապավորների մասին»:
Մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է բացել թեմատիկ գրադարան, ինչպես նաև կազմակերպել անվճար այցելություններ դպրոցականների և ուսանողների համար:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-