USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը և Իրանը կհամագործակցեն կապի և ՏՏ ոլորտում

11.12.2014, 19:56
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը և Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը համագործակցության մասին հուշագիր կստորագրեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Հայաստանը և Իրանը կհամագործակցեն կապի և ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը և Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը համագործակցության մասին հուշագիր կստորագրեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել երկրների միջև համապատասխան հուշագրի ստորագրմանը։

«Հուշագրի հիմնական նպատակը բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, երկու երկրների համար տեղեկատվության հասանելիության ապահովումը կապի դերի աճի, պետությունների զարգացման գործում ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում»,– ասաց Բեգլարյանը։ -0-