USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի պետական կառույցները պարտավարեցրել են պաշտպանվել DDoS հարձակումներից

20.10.2016, 17:45
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել բարձրացնել պետական կառույցների կայքերի պաշտպանվածության մակարդակը հնարավոր DDoS հարձակումներից:
Հայաստանի պետական կառույցները պարտավարեցրել են պաշտպանվել DDoS հարձակումներից

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել բարձրացնել պետական կառույցների կայքերի պաշտպանվածության մակարդակը հնարավոր DDoS հարձակումներից:

Ինչպես նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, հաստատվել են DDoS հարձակումներից պաշտպանող նվազագույն տեխնիկական պահանջները:

Մասնավորապես, պետական մարմիններին հանձնարարվել է ձեռք բերել ինտերնետ ծառայություններ միայն այն օպերատորներից, որոնք ապահովում են պաշտպանություն DDoS հարձակումներից: -0-