Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է «Կոմիտաս» թվայնացված ալբոմով
10.02.2015,
19:09
Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է «Կոմիտաս» թվայնացված ալբոմով, հաղորդում է Վիվասել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է «Կոմիտաս» թվայնացված ալբոմով, հաղորդում է Վիվասել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիվասել–ՄՏՍ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում այս անգամ ստեղծվել է Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակ, որը ներառում է հայերեն և անգլերեն յոթ աուդիո և մեկ մուլտիմեդիա սկավառակ:
««Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»: Սա Պարույր Սևակի խոսքերն են: Ժամանակն է, որ պատշաճ մակարդակով և հետևողականորեն աշխարհին ներկայացնենք հանճարեղ հայի ստեղծած երաժշտական գանձերը», – նշել է VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա նաև նշել է, որ Կոմիտասյան հարուստ ժառանգության ընտրանին Հայոց Եղեռնի հարյուրամյա տարելիցին ներկայացնելն ունի բարոյական մեծ խորհուրդ: «Պետք է ոչ միայն խոնարհվենք, ակնածանք տածենք Կոմիտասի նկատմամբ, այլև նրա ապրած կյանքի տիրական ներկայության օրինակով, փորձենք նպաստել ազգի միասնականությանը, ազգային նպատակների իրագործմանը», – ընդգծել է նա։
Ալբոմում ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներն ու մատիտանկարները, վարդապետի կատարմամբ պահպանված ձայնագրությունները, ինչպես նաև` Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումները:
Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար: Թվայնացված ալբոմը տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին: Ձայնասկավառակն ապագա սերունդներին ուղղված պատգամ է` պահպանելու և տարածելու մեզ հասած մշակութային հարուստ ժառանգությունը:
«Կոմիտաս» ալբոմը թողարկվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 54 հազար դոլար, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը համալրելու ընդհանուր ծրագրի համար՝ ավելի քան 133 հազար դոլար:
Վիվասել–ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–