USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ծրար է մարվել

06.04.2017, 19:15
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման արարողություն է տեղի ունեցել հինգշաբթի ՀՀ Կառավարության Ընդունելությունների Տանը։
Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ծրար է մարվել

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման արարողություն է տեղի ունեցել հինգշաբթի ՀՀ Կառավարության Ընդունելությունների Տանը։

Ինչպես հայտնում է «ՀայՓոստ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը, հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով: Ծրարի դիզայնի հեղինակը «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանն է:

Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: 

Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով, համապատասխանաբար, Հայաստանը և Չինաստանը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին «ՀայՓոստի» թողարկած «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին Չինաստանի փոստի կողմից թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը:

Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվաան տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը: -0-