USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հարկային նոր օրենսգիրքը հակասում է ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությանը և բողոքի ալիք կառաջացնի. ԻՏՁՄ

17.06.2016, 15:46
Վերջերս խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը հակասում է հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությանը:
Հարկային նոր օրենսգիրքը հակասում է ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությանը և բողոքի ալիք կառաջացնի. ԻՏՁՄ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերջերս խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի հարկային նոր օրենսգիրքը հակասում է հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությանը, ուրբաթ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունված նոր հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանում կիրառվող հարկային իրենքների և վճարումների հարցերը, նախատեսում է հարկային համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքները, հասկացությունները, հարկերի տեսակները և հարկատուների շրջանակը, դրույքները, դրանց հաշվարկման կարգը, վճարումների իրականացման ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Նախատեսվում է, որ բարեփոխումներն իրականացվելու են 3-5 տարվա ընթացքում` ապահովելու համար սահուն անցումը:

«ՏՏ ոլորտի վերջին տարիների բոլոր ձեռքբերումները կարող են զրոյի հասցվել: Օրենսգիրքն ուղղված է Հայաստանի տնտեսական զարգացման դեմ: Մեր ոլորտում եկամտահարկի մեծացումը կհանգեցնի հարկային բեռի 20-30 տոկոսանոց աճի: Ոլորտը չի կարողոնա հաղթահարել դա», - նշեց Չոբանյանը:

Չոբանյանի խոսքով, դա կազդի Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության, հանրապետությունը որպես զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկիր ներկայացնելու վրա։

«Ներկայում Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատում է 1800-ից 2000 դոլար աշխատավարձով 15 հազար մարդ: Հարկերի բարձրացումը կհանգեցնի ՏՏ ոլորտի աշխատակիցների կողմից բողոքի ակցիաների», - ասաց Չոբանյանը:

Նա ոչ միայն անթույլատրելի է համարում հարկերի բարձրացումը, այլ, ընդհակառակը, առաջարկում է քննարկել դրանց նվազեցումը:

Հայաստանում ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2015 թ.-ին գնահատվել է շուրջ 550 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 17 տոկոսով: -0-