USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Google-ը և Facebook-ը ավելի քան 100 մլն դոլարի խարդախության զոհ են դարձել

05.05.2017, 11:37
Լիտվայից Էվալդաս Ռիմասաուսկասը մեղադրվում է համացանցում խարդախության, փողերի լվացման և անձնական տվյալների կանխամտածված գողության մեջ:
Google-ը և Facebook-ը ավելի քան 100 մլն դոլարի խարդախության զոհ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Լիտվայից Էվալդաս Ռիմասաուսկասը մեղադրվում է համացանցում խարդախության, փողերի լվացման և էլեկտրոնիկա արտադրող թայվանական Quanta Computer-ի անձնական տվյալների կանխամտածված գողության մեջ, որի հաճախորդներն են Google-ը, Facebook-ը և Apple-ը, հաղորդում է news.banks.eu-ն:

Հետախուզությունը ցույց է տվել, որ Ռիմասաուսկասը ընկերություններին ուղարկել է ավելի քան 100 մլն դոլարի կեղծ հաշիվներ, որոնք Google-ը և Facebook-ը վճարել են:

Facebook-ի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, գումարը միջադեպից հետո վերադարձվել է:

Ինչպես հայտնում է կայքը, ընկերությունը ակտիվորեն համագործակցել է իրավապահ մարմինների հետ: Նույն ձևով գումարը վերադարձրել է նաև Google-ը, որը խարդախության հայտնմաբերումից անմիջապես հետո տեղեկացրել էր իշխանություններին: -0-