USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Գարունը ձեռքերում. նորագույն հեռախոս, սմարթ ժամացույց և այլ անակնկալներ Team-ից

07.03.2025, 12:24
Team Telecom Armenia-ն իր պաշտոնական գործընկեր Honor ընկերության հետ համագործակցությամբ հանդես է գալիս բացառիկ առաջարկով
Գարունը ձեռքերում. նորագույն հեռախոս, սմարթ ժամացույց և այլ անակնկալներ Team-ից

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/ԱՌԿԱ/․ Team Telecom Armenia-ն իր պաշտոնական գործընկեր Honor ընկերության հետ համագործակցությամբ հանդես է գալիս բացառիկ առաջարկով, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Գարնանային տոներին ընդառաջ հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու այս տարվա արտադրության նորագույն Honor X8c սմարթֆոնը և ստանալ բազմաֆունկցիոնալ Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց, հատուկ հեռախոսահամար, Team Tok փաթեթ՝ 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում:

Գարնանային եղանակի թրենդային Honor X8c սմարթֆոնն ունի էլեգանտ ու տարբերվող դիզայն, հզոր մարտկոց և տեսախցիկ ու վառ էկրան։ Սմարթֆոնը հասանելի է երեք երանգով՝ սպիտակ, կանաչ ու սև:

Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 1670 դրամից։

Առաջարկը գործում է 01.03.25թ.-15.04.25թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։