USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Forbes-ը հրապարակել է ՏՏ ոլորտի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը

11.08.2016, 14:13
Ամերիկյան Forbes-ը հրապարակել է ՏՏ ոլորտի  100 ամենահարուստ մարդկանց վարկանիշը:
Forbes-ը հրապարակել է ՏՏ ոլորտի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Forbes-ը հրապարակել է ՏՏ ոլորտի  100 ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Լավագույն տասնյակի միլիարդատերերի կարողությունը, որոնց թվում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման, աճել է 64,9 մլրդ դրամով:

Ինչպես և նախորդ տարի, վարկանիշի առաջին հորիզոնականում է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը Forbes–ը գնահատել է 78 մլրդ դոլար: Եկրորդ տեղում է  Amazon.com ինտերնետ ընկերության ղեկավար և Blue Origin աէրոտիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը գնահատվել է 66 մլրդ դոլար:

Մարկ Ցուկերբերգը վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականից բարձրացել է երրորդ հորիզոնական: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը աճել է 12,8 մլրդ դոլարով և հասել 54 մլրդ դոլարի: Facebook-ի հասույթը և շահույթը, երկրորդ եռամսյակի արդյունքներով, գերազանցել են վերլուծաբանների սպասումները` հիմնականում բջջային գովազդի և օգտատերերի թվի աճի շնորհիվ, տեղեկացնում է Forbes-ը:

Չորրորդ տեղն է զբաղեցրել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 51,7 մլրդ դոլար: Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները կիսում են Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը` 39 մլրդ դոլար  և Սերգեյ Բրինը` 38,2 մլրդ դոլար:

Վարկանիշային աղյուսակի մասնակիցների ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 տոկոսով և կազմել 892 մլրդ դոլար: -0-