USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Facebook–ը փաստաթղթերի ստուգման ստարտափ է գնել

26.01.2018, 14:54
Մարկ Ցուկերբերգի ընկերությունը պաշտոնապես հաստատել է  Confirm ստարտափի գնումը, որի տեխնոլոգիաները թույլ են տալիս ստուգել ցանկացած ID-քարտի, օրինակ, անձնագրի կամ վարորդական իրավունքի իսկությունը։
Facebook–ը փաստաթղթերի ստուգման ստարտափ է գնել

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Մարկ Ցուկերբերգի ընկերությունը պաշտոնապես հաստատել է  Confirm ստարտափի գնումը, որի տեխնոլոգիաները թույլ են տալիս ստուգել ցանկացած ID-քարտի, օրինակ, անձնագրի կամ վարորդական իրավունքի իսկությունը։

Այդ մասին, ինչպես գրում է Forbes.ru–ն, հայտնել է TechCrunch–ը` հղում անելով Facebook–ի մամուլի ծառայությանը։

Գործարքի գումարը չի հաղորդվում։

Confirm–ն առաջարկել է դեմքերի տարբերակման տեխնոլոգիաներ և տվյալների տարբեր բազաների տեղեկություն` փաստաթղթերի ստուգման համար։ Ստարտափի մշակումները կիրառել է, օրինակ, սննդի առաքման Doordash ծառայությունը` վարորդների ստուգման համար։

Գնման նպատակը սոցցանցը մանրամասն չի հայտնում։ Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Confirm տեխնոլոգիաները պետք է «հանրույթի անվտանգությունն ապահովելու համար»։ -0-