Facebook–ը բացատրել է, թե ինչու է հետևել չգրանցված օգտատերերին
13.04.2015,
12:27
Facebook–ը հայտարարել է, որ սոցցանցից չօգտվող օգտատերերին հետևել է համակարգի տեխնիկական խոտանի պատճառով։ Այս մասին Facebook–ում հրապարակած գրառման մեջ նշել է սոցցանցի` Եվրոպայում ընկերության քաղաքականության հարցերով փոխնախագահ Ռիչարդ Ալլանը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook–ը հայտարարել է, որ սոցցանցից չօգտվող օգտատերերին հետևել է համակարգի տեխնիկական խոտանի պատճառով։ Այս մասին Facebook–ում հրապարակած գրառման մեջ նշել է սոցցանցի` Եվրոպայում ընկերության քաղաքականության հարցերով փոխնախագահ Ռիչարդ Ալլանը։
Հրապարակման միջոցով Facebook–ը պատասխանել է Բելգիայի տվյալների պաշտպանության գործակալության` մարտին հրապարակած զեկույցին, գրում է Лента.ру–ն։
Սոցցանցը տեղեկացրել է, որ արդեն սկսել է շտկել խնդիրը, որն առաջացել էր cookie–ներում։ Դրանք վեբ–բրաուզերներում պահպանվող ֆայլերն են, որոնք պատասխանատու են օգտատերերի ակտիվությանը հետևելու համար, անգամ այն ժամանակ, երբ նրանք մուտք չեն գործել սոցցանց կամ գրանցված չեն Facebook–ում։ Տվյալները հավաքվել են «Հավանել» կոճակի հաշվին այն կայքերում, որոնք ինտեգրված են սոցցանցի այդ պլագինի հետ։
Բացի այդ, Ալլանը հայտարարել է, որ Բելգիայի գործակալության փորձագետները սխալ եզրակացություններ են արել։ «Զեկույցում կա մի քանի սխալ, թե ինչպես է Facebook–ն օգտագործում տեղեկատվությունը` ավելի քան 1 մլրդ մարդկանց համար իր գործունեությունն իրականացնելու ժամանակ», – գրում է նա։
Օրինակ` ընկերությունը համաձայն չէ իր գործունեության նկատմամբ կիրառվող այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին օրինակ «լրտեսությունն է»։ «Facebook–ը ստանում է ստանդարտ «վեբ–փոխգործակցություն» կամ, այսպես կոչված, տեղեկատվություն կայք մուտք գործելու մասին, երբ մարդիկ մուտք են գործում ռեսուրսներ` օգտագործելով մեր պլագինը կամ ինտեգրման այլ տեխնոլոգիական միջոցներ։ Հեղինակները սխալվում են, երբ դա «լրտեսություն» են անվանում», – նշել է Facebook–ի ներկայացուցիչը։
Սոցցանցը նաև նշում է, որ թափանցիկ քաղաքականություն է վարում cookie–ֆայլերի ոլորտում, որոնք օգտագործվում են Facebook–ի կողմից անվտանգության ապահովման, նույնականացման և գովազդի համար։ Որպես օրինակ նշվում է մի իրավիճակ, երբ cookie–ն տեղեկացնում է ընկերությանն այն մասին, որ օգտատերերը մուտք են գործում իրենց էջ։ Ընկերության փոխնախագահի խոսքով` այդ ամենն անհրաժեշտ է այն դեպքում, երբ կոնկրետ էջ են մուտք գործում օտար համակարգչից, այդ ժամանակ Facebook–ն այդ մասին օգտատերերին տեղեկացնելու հնարավորություն կունենա։
Ալլանը ներկայացրել է գործակալության ուսումնասիրության ութ դրույթները և հերթով պատասխանել է դրանց` հերքելով եվրոպական օրենքները խախտելու մեղադրանքները։ Սակայն զեկույցի հեղինակները The Guardian թերթին հայտարարել են, որ սոցցանցը գործակալության փորձագետներին վերագրում է այնպիսի փաստարկներ, որոնք նրանք չեն ներկայացրել։
Սպասվում է, որ օգտատերերի տվյալների գաղտնիության ոլորտում գործող բելգիական կարգավորիչը ապրիլի 29–ին որոշում կընդունի այս ուսումնասիրության վերաբերյալ։
Նախորդ շաբաթ Ավստրիայում 25 հազար օգտատերեր դատի էին տվել Facebook–ին` մեղադրելով սոցցանցին օգտատերերի տեղեկատվության գաղտնիության ոլորտում գործող եվրոպական օրենսդրությունը խախտելու մեջ։ Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Facebook–նը օգտատերերին հետևելու անօրինական գործունեություն է իրականացնում, երբ օգտատերերը ուրիշ կայքերում սեղմում են Facebook–ի «հավանել» կոճակը, ինչի մասին նշվել է բելգիական զեկույցում։–0–