USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Facebook–ի ղեկավար. «WhatsApp–ն իրականացնում է աշխարհը միավորելու մեր ցանկությունը»

25.02.2014, 15:03
Facebook–ի որոշումը` WhatsApp–ը 19 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեսենջերի ղեկավարությունը կիսում է սոցցանցի` ամբողջ աշխարհի մարդկանց միավորելու ցանկությունը, հայտնել է Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը` ելույթ ունենալով Բարսելոնայի Mobile World Congress ցուցահանդեսում, հաղորդում է digit.ru–ն։
Facebook–ի ղեկավար. «WhatsApp–ն իրականացնում է աշխարհը միավորելու մեր ցանկությունը»
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Facebook–ի որոշումը` WhatsApp–ը 19 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեսենջերի ղեկավարությունը կիսում է սոցցանցի` ամբողջ աշխարհի մարդկանց միավորելու ցանկությունը, հայտնել է Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը` ելույթ ունենալով Բարսելոնայի Mobile World Congress ցուցահանդեսում, հաղորդում է digit.ru–ն։

Ցուկերբերգն առաջին անգամ է ելույթ ունեցել MWC–ում` համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսներից և համաժողովներից մեկի ընթացքում, և առաջին անգամ է հրապարակայնորեն մեկնաբանել WhatsApp–ի հետ գործարքը։ Ինչպես հայտնել է Digit.ru–ն, Facebook–ը նախորդ շաբաթ հայտարարել է WhatsApp–ը 19 միլիարդ դոլարով գնելու մասին` 4 միլիարդ կանխիկով, 12 միլիարդ էլ բաժնետոմսերի տեսքով, ինչպես նաև 3 միլիարդ դոլար սեփականությամբ փոխանցելու հետաձգված ժամկետով։

Ցուկերբերգի խոսքով` ընկերությունները «կիսում են աշխարհի բոլոր մարդկանց միաբանելու ձգտումը», և այդ պատճառով Facebook–ի պատմության մեջ խոշորագույն գնումը «լավ տեղավորվում է» սոցցանցի զարգացման ռազմավարությունում։ Ցուկերբերգը նշել է  WhatsApp–ի գրավչությունն օգտատիրական բազայի տեսանկյունից, հիշեցնենք, որ մեսենջերից օգտվում է 450 միլիոն մարդ, և ծառայության լսարանն աճում է օրական 1 միլիոնով։ «Աշխարհում կան փոքր թվով ծառայություններ, որոնք կարող են հասնել այդ մակարդակին, և դրանք բոլորը շատ արժեքավոր են»,– ասաց Ցուկերբերգը։

Facebook–ի գլխավորած Internet.org նախագծի մասակից ընկերությունները ցանկանում են դյուրացնել հավելվածները, բարելավել բջջային սարքերի բաղադրիչները և բջջային ցանցերը, որ ավելի մեծ թվով մարդիկ կարողանան օգտվել բազային ինտերնետ–ծառայություններից։ Այդպիսի ծառայությունների թվում, Ցուկերբերգի կարծիքով, ընդգրկվում է հաղորդագրությունների փոխանակումը, և այդ պատճառով ընկերությունն աչքի տակ էր պահում Internet.org նախագիծը` դիտարկելով WhatsApp–ի գնումը։

Սակայն Facebook–ին այլ մեսենջերներ առայժմ դժվար թե հետաքրքրեն, ասել է սոցցանցի ղեկավարը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ընկերությունը դեռ հետաքրքրված է  Snapchat–ով։ «Ընկերությունը 19 միլիարդ դոլարով գնելուց հետո, կարծում եմ, մենք կսպասենք մի որոշ ժամանակ»,– ասել է Ցուկերբերգը։ -0-