USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Facebook-ը ստեղծել է տեղեկատվություն որոնելու համակարգ, որը կհեշտացնի լրագրողների աշխատանքը

18.09.2015, 11:34
Facebook ընկերությունը ստեղծել է լրագրողների և ԶԼՄ–ների աշխատողների համար տեղեկատվություն որոնելու համակարգ, որը թույլ է տալիս հետևել հայտնի թեմաներին և նորություններին Facebook և Instagram սոցիալական ցանցերում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Facebook-ը ստեղծել է տեղեկատվություն որոնելու համակարգ, որը կհեշտացնի լրագրողների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook ընկերությունը ստեղծել է լրագրողների և ԶԼՄ–ների աշխատողների համար տեղեկատվություն որոնելու համակարգ, որը թույլ է տալիս հետևել հայտնի թեմաներին և նորություններին Facebook և Instagram սոցիալական ցանցերում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Հաղորդագրության համաձայն, նոր նախագիծը ստացել է Signal անվանումը։ Facebook գլոբալ մեդիայի և նորությունների բաժնի ղեկավար Էնդի Միթչելը հայտարարել է, որ «խոսքը գնում է տեղեկատվության մասին, որը ստացվում է սոցիալական ցանցերից»։

«Հաշվի առնելով մեր ցանցի մասշտաբը և դրանում առկա տեղեկատվության արժեքը` մենք մեր առաջ նպատակ ենք դրել հեշտացնել լրագրողների համար նման նյութեր ստանալու հասանելիությունը»,– նշել է նա։

Facebook–ն աշխարհում խոշորագույն սոցիալական ցանց է, որն ունի շուրջ 1,5 մլրդ օգտատեր։ Signal–ի շնորհիվ լրագրողները կարող են իրական ժամանակի ռեժիմով ստանալ մեկնաբանություններ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հրապարակվել են Facebook–ում և Instagram–ում ԶԼՄ–ների աշխատողները նոր համակարգից կարող են օգտվել հարցման միջոցով։