USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Google–ն ու առևտրային ծառայություններն իրարից անջատելու նախագծին

01.12.2014, 13:26
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նույն ընկերություններին պատկանող ցանկացած որոնողական համակարգի  և առևտրային ծառայությունների տարանջատումը ենթադրող նախագծին, հայտնում է newsru.com–ը։
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Google–ն ու առևտրային ծառայություններն իրարից անջատելու նախագծին
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նույն ընկերություններին պատկանող ցանկացած որոնողական համակարգի  և առևտրային ծառայությունների տարանջատումը ենթադրող նախագծին, հայտնում է newsru.com–ը։

Այդ մոտեցումը, նախագծի հեղինակների մտահղացմամբ, թույլ կտա բարձրացնել մրցունակությունն ինտերնետ–որոնման շուկայում։ Փաստաթղթի սևագիր տարբերակը լրագրողների ձեռքում է հայտնվել մի քանի օր առաջ։ Փաստաթղթում չեն նշվել կոնկրետ ընկերություններ, բայց վստահությամբ կարելի է ասել, որ, նախևառաջ, այն ուղղված է Google–ի մենաշնորհի դեմ։

Ինչպես հայտնում է Engadget–ը, փաստաթղթին կողմ է քվեարկել 384 պատգամավոր, դեմ` 174 խորհրդարանական, Եվրախորհրդարանի ևս 56 անդամ ձեռնպահ է մնացել։ Պատգամավորների որոշումը, այնուամենայնիվ, միայն խորհրդատվական բնույթ է կրում, բայց այն կարելի է դիտարկել որպես քաղաքական գործիչների և կարգավորիչների երկիմաստ ազդանշան։  Google–ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել արդյունքները Եվրահանձնաժողովում։ -0-