Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
11.11.2025,
17:50
Դադարեցումը պայմանավորված է Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։
«Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 02։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։