USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը 3 օրով կդադարեցվի

29.10.2025, 16:46
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը 3 օրով կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թ. հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 1-ին՝ ժամը 02։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։