USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

25.08.2025, 11:07
Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի օգոստոսի 25-ին և 26-ին՝ առավոտյան ժամը 06։00-ից 10։00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

Այս մասին տեղեկացնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:

«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։