USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ն ավելի քան հարյուր մրցանակ է խաղարկում «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակներում

17.12.2012, 11:34
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին, որի շրջանակում խաղարկվում է 575 մրցանակ, այդ թվում` պլանշետային համակարգիչներ, նեթբուքեր, սմարթֆոններ ու USB-մոդեմներ,  հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Beeline-ն ավելի քան հարյուր մրցանակ է խաղարկում «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին, որի շրջանակում խաղարկվում է 575 մրցանակ, այդ թվում` պլանշետային համակարգիչներ, նեթբուքեր, սմարթֆոններ ու USB-մոդեմներ,  հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Յուրաքանչյուր շաբաթ խաղարկվելու է 1 պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, 4 նեթբուք Lenovo IdeaPad S10-3, 5 սմարթֆոն Samsung GT-I 9001, 5 սմարթֆոն Nokia E 72 և 100 Beeline USB- մոդեմ:

Վիճակախաղն անցկացվում է 2012թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչև 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած  2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին և դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:

«Մոտենում են ամանորյա տոները, և այս ժամանակահատվածում մենք պատրաստում ենք նվերներ մեր հարազատների և մտերիմների համար: «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես իր բաժանորդների համար պատրաստում է տոնական առաջարկներ, որոնցից մեկն է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղը: Այն հնարավորություն կտա մեր հաճախորդներին անցնելով անվճար գրանցում շահել թանկարժեք մրցանակներ, որոնց շնորհիվ ամանորյա տոները կդառանան էլ ավելի հաճելի, ինչպես և շփումը ընկերների և հարազատների հետ նոր հեռախոսով կամ համացանցում` նոր պլանշետային համակարգչի կամ նեթբուքի միջոցով», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հատուկ համակարգչային ծրագիրը, պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ:

Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը: «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ կզետեղվեն հաղթողների ազգանունները և անվան առաջին տառերը: Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։  --0--