Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար սպասարկման նորացված գրասենյակ է բացվել
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար արդեն գործում է նորացված «Beeline Բիզնես» գրասենյակը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նոր գրասենյակը գործում է Հյուսիսային պողոտա 4 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակի 2-րդ հարկում։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ընկերության կորպորատիվ հաճախորդները կարող են այցելել գրասենյակ աշխատանքային օրերին 10։00-ից մինչև 19։00-ն սպասարկման հետ կապված ցանկացած հարցով՝ ստանալ խորհրդատվություն, տեղեկանալ նոր ծառայությունների և առաջարկների մասին, կնքել պայմանագրեր և իրականացնել այլ գործարքներ։
Beeline-ը տեղեկացնում է նաև կորպորատիվ հաճախորդների համար 8300 շուրջօրյա հեռախոսահամարի գործարկման մասին՝ ինտերնետ ու VPN ծառայությունների սպասարկման համար։
«Կորպորատիվ հաճախորդները մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում և այսօր մենք ուրախ ենք նրանց նոր մակարդակի սպասարկում առաջարկել։ Այժմ նրանք կարող են ընտրել իրենց համար ամենահարմար սպասարկման ձևը՝ առցանց, հեռախոսով կամ գրասենյակ այցելելով։ Մենք ինքներս լինելով բիզնես ընկերություն՝ հասկանում ենք, թե ինչ պահանջներ կարող են ունենալ ընկերությունները սպասարկման վերաբերյալ, և մշտապես ձգտելու ենք մեր հաճախորդներին առաջարկել ամենապարզ և արդյունավետ լուծումները», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունից նշում են, որ այս տարվա մայիսից ընկերության կայքում կորպորատիվ հաճախորդների համար գործում է www.b2b.beeline.am բաժինը, ուր տեղադրված են տեղեկություններ կորպորատիվ հաճախորդների համար, գործում է բարելավված «Անձնական գրասենյակը»՝ հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներով և առցանց սպասարկման հնարավորությամբ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–