USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Բիլ Գեյթսը 17 տարիների ընթացքում խոշորագույն նվիրատվությունն է կատարել

15.08.2017, 15:35
Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը կատարել է 17 տարիների ընթացքում խոշորագույն նվիրատվությունը։
Բիլ Գեյթսը 17 տարիների ընթացքում խոշորագույն նվիրատվությունն է կատարել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը կատարել է 17 տարիների ընթացքում խոշորագույն նվիրատվությունը։

Միլիարդատերը հունիսի 6–ին բարեգործական նպատակներով զոհաբերել է Microsoft–ի իր` 4.6 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը։

Այդ մասին հայտնում է Bloomberg–ը` հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հրապարակած տվյալներին, գրում է rbc–ն։ 

Ստացողը չի նշվել, սակայն պարբերականը նշում է, որ ավելի վաղ Գեյթսին իր նվիրատվությունների ավելի մեծ մասը փոխանցում էր Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամին, որը պատկանում է հենց իրեն ու իր կնոջը։

Դա ամենամեծ զոհաբերությունն է, որ կատարել է Գեյթսը 2000 թվականից։ Այն ժամանակ Microsoft–ի  61–ամյա հիմնադիրը բարեգործական նպատակներով հատկացրել էր 16 մլրդ դոլար։ Bloomberg Billionairesժի տվյալներով, նույնիսկ այդպիսի շռայլ զոհաբերություններից հետո Գեյթսը մնում է աշխարհի ամենահարուստ մարդը, ում կարողությունը գնահատվում է 86.1 մլրդ դոլար։ -0-