Beeline-ը սկսում է Շիրակի մարզի Անուշավան և Գետափ համայնքների ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, 2015թ.-ի սեպտեմբեր ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Անուշավան և Գետափ համայնքներում:
Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև . նոյեմբերի 20-ը, Անուշավան և Գետափ համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:
Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքները՝ կատարելագործելով մեր պարզ և հարմար ծառայությունները ողջ Հայաստանի տարածքում: Թվայնացման աշխաատանքների ավարտից հետո Անուշավան և Գետափ համայնքների բնակիչներին Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի պարզ և հարմար ծառայությունները հասանելի կդառնան նոր որակով և արագությամբ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2014թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսային ցանց, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: