Beeline-ն ընդլայնել է Հայաստանում բջջային ցանցի ծածկույթը
ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մայրաքաղաքում և Հայաստանի վեց մարզերում GSM բջջային ցանցի և 3G-ծածկույթի ընդլայնման մասին, հաղորդում է ընկերության մամուլի
ծառայությունը։
Մասնավորապես, նոր 3G-բազային կայաններ են տեղադրվել Շիրակի մարզի Փանիկ, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Արարատի մարզի Հովտաշատ, Սյունիքի մարզի Շվանիձոր, Արագածոտնի մարզի Պռոշյան, Կաթնաղբյուր, Կարբի, Արտենի, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ, Աղավնաձոր համայնքներում։
Beeline բջջային կապի ցանցի ծածկույթն ընդլայնվել է նաև Երևանում, Գավառում, Ջերմուկում և Մարտունիում, ինչպես նաև Արարատի մարզի Հովտաշատ և Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքներում տեղադրված նոր GSM կայանների շնորհիվ:
«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք հասկանում ենք, որ ծառայություններից օգտվելու հարմարավետությունը չի կարող ապահովվել առանց որակյալ ենթակառուցվածքների և բջջային ցանցի։ Մենք շարունակաբար բարելավում ենք ցանցի որակը գիտակցելով, որ հենց տեխնիկական բաղադրիչն է հանդիսանում որակյալ ծառայության հիմքը և հարմարավետության ապահովումը բաժանորդի համար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2014թ–ի մայիս ամսին «ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G–կապի ծածկույթը տեղադրելով բազային կայաններ Արմավիրր և Կոտայքի մարզերի Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում։
ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–