USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Beeline–ը վերաբացում է վաճառքի և սպասարկման գրասենյակներից մեկը

12.10.2016, 18:29
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) վերաբացում է վաճառքի և սպասարկման նորոգված գրասենյակը Երևան քաղաքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline–ը վերաբացում է վաճառքի և սպասարկման գրասենյակներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) վերաբացում է վաճառքի և սպասարկման նորոգված գրասենյակը Երևան քաղաքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Կոմիտաս 26 հասցում գտնվող վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց հանգստյան օրերի և ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 20:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ը»,– ասվում է հաղորդման մեջ։

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

 «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-